ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«TotoGaming»-ը կներկայանա որպես «Սևան» ՖԱ-ի տիտղոսային հովանավոր
12:42, 17.09.2021 | mamul.am
3753 | 0

Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ «TotoGaming» ընկերության և «Սևան» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների համատեղ ասուլիսը, որի ժամանակ ազդարարվեց 1 տարի ժամկետով համագործակցության մասին։ Սա նշանակում է, որ TotoGaming-ը պաշտոնապես դառնում է Սևան ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը։ Ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանի խոսքերով՝ այս համագործակցությունը լիովին տեղավորվում է TotoGaming-ի որդեգրած ռազմավարության մեջ՝ առավելագույնս խթանելու և սատարելու հայրենական սպորտը։ Տիկին Թոքմաջյանն ընդգծեց, որ ընկերությունը մեծ հույսեր է կապում Սևան քաղաքը ներկայացնող ակումբի հետ և պատրաստ է աջակցել թիմին՝ հասնելու ամենաբարձր մարզական նպատակներին։ Ակումբի ներկայացուցիչները հայտնելով իրենց երախտիքի խոսքը՝ նշեցին, որ մեծապես գնահատում են ընկերության հայրենանվեր գործը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա լավ խաղ և արդյունքներ ցուցադրելու համար։

«TotoGaming»-ը կներկայանա որպես «Սևան» ՖԱ-ի տիտղոսային հովանավոր
«TotoGaming»-ը կներկայանա որպես «Սևան» ՖԱ-ի տիտղոսային հովանավոր
«TotoGaming»-ը կներկայանա որպես «Սևան» ՖԱ-ի տիտղոսային հովանավոր
«TotoGaming»-ը կներկայանա որպես «Սևան» ՖԱ-ի տիտղոսային հովանավոր
«TotoGaming»-ը կներկայանա որպես «Սևան» ՖԱ-ի տիտղոսային հովանավոր

Զգուշացում, խաղին մասնակցելը նյութական վնաս կրելու ռիսկ է պարունակում: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր