ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.94, EUR 554.01, RUB 6.88, GBP 657.89
+5 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+15 °C
«Փոխանցված պարգևավճարներն ուղղվելու են սոցիալական խնդիրների լուծմանը». Արթուր Վանեցյան
14:06, 17.09.2021
1711 | 3

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղեկացանք, որ ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորներն ստացել են միանվագ դրամական պարգևատրում:

Արցախյան վերջին պատերազմի հետևանքով՝

զոհվել են հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին,

հազարավոր պատերազմի մասնակիցներ մինչ օրս կարիք ունեն որակյալ բժշկական օգնության,

տասնյակ հազարավոր տեղահանվածներ չունենալով մշտական տանիք և կայուն ապրուստի միջոց ապավինում են պետության միջոցներից և այլ աղբյուրներից ստացվող սոցիալական օգնություններին,

ինչպես նաև առկա են բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:

Հաշվի առնելով այս ամենը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարներն ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր