ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ֆիզգորոդոկի» բնակիչները նամակ են փոխանցել Նիկոլ Փաշինյանին
14:42, 17.09.2021 | mamul.am
4857 | 0

«Ֆիզգորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել. «Սեպտեմբերի 13-ին մենք՝ Ֆիզիկայի գիտավանի բնակիչներս, նամակ ենք փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով թաղամասում տեղի ունեցող ապօրինությունը, պատասխանատու մարմինների անգործությունը, մարդու իրավունքների խախտումները, տեղեկացնելով նաև ավելի քան 20 օր հացադուլի մեջ գտնվող քաղաքացիների մասին։ Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Այս գործընթացը մի թաղամասի ու մի շենքի պատմություն չէ միայն, սա պետական համակարգի հիվանդության ախտանիշն է, քաղաքացիական իրավագիտակցության պայքարը՝ կոռումպացված համակարգի ու մասնավոր շահի տգիտության դեմ, պայքար, որ բախվում է անգործության, վարչարարության, բռնության, անտարբերության։ Այս գործընթացը երկրում հռչակված արժեքների ու փոփոխությունների մասին է, և պարտության դեպքում, դա իրավունքի ու ժողովրդավարության պարտությունն է փտած կարգերին ու նորմերին, հանցավոր մեխանիզմներին ու կապերին, այն բոլոր վատի, որ այսօր բուլդոզերով անցնում է մարդկանց կամքի, հույսի, իրավագիտակցության վրայով։

Մենք ակնկալում ենք, Ձեր անմիջական արձագանքը և գնահատականը կատարվողին։

Պահանջում ենք, որ երկիրը կառավարող քաղաքական թիմը դրսևորի քաղաքական կամք՝ ապահովելու օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների անխտիր պաշտպանությունը, ժողովրդավարության սկզբունքները, ներառյալ քաղաքացիների լայն մասնակցությունը հանրային գործերին: Դա բացարձակ անհրաժեշտ է ինչպես առհասարակ, այդպես էլ ապօրինությունները բացահայտելու Ձեր քաղաքական թիմի խոստումներին տեր կանգնելու, քաղաքացուն և համայնքի խոսքը արժևորելու, գիտական միջավայրն ու ժառանգությունը գնահատելու համար։

Մենք ունենք մեր պնդումները հիմնավորող ապացույցներ։ Պատրաստ ենք նաև հանդիպել Ձեզ, ներկայացնել բոլոր փաստաթղթերն ու մանրամասները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր