ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«ORSIS-ը կրկին զենք կմատակարարի Հայաստանին». Մաքսիմ Բայմետով
15:36, 17.09.2021 | mamul.am
7050 | 3

Ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ընկերության գլխավոր կոնստրուկտոր Մաքսիմ Բայմետովը հարցազրույց է տվել ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը: Լրագրողի այն հարցին, թե ինչպես է զարգանում ընկերության և Հայաստանի միջև համագործակցությունը և արդյոք հաջողվե՞լ է հաղթահարել թյուրիմացությունը, որը ծագել էր ՀՀ ՊՆ՝ հնչեղություն ստացած մրցույթից հետո, Բայմետովը պատասխանել է. «Հաջողվեց: Բանակ-2021 ցուցահանդեսի ընթացքում ընկերության ղեկավարությունը հանդիպում ունեցավ հայկական պաշտպանական գերատեսչության պատվիրակության հետ, որը գլխավորում էր նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը: Մեր գործընկերները մեծ հետաքրքրություն են հայտնել ORSIS զենքի ամբողջ շարքի, այդ թվում ՝ առաջադեմ մոդելների նկատմամբ: Այսօր Երևանի հետ ընթանում են մի շարք բանակցություններ, և կարելի է ասել, որ ORSIS-ը հայկական կողմի հետ համագործակցության նոր էջ է բացել»:

Հիշեցնենք՝ 2019-ի մայիսին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր մրցույթ՝ մի քանի միլիոն դոլար արժողության զենք-զինամթերքի մատակարարման վերաբերյալ: Ռուսական ընկերությունը հայտ էր ներկայացրել, սակայն ՊՆ-ն չեղարկել էր մրցույթը և կազմակերպությանը ներառել «սև ցուցակում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր