ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.94, EUR 554.01, RUB 6.88, GBP 657.89
+13 °C, +4 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Զարմանում եմ մասնակիցների վրա․ դե բնական ա, գումարը դնում են գրպանները՝ կերգեն էլ, կպարեն էլ»․ զոհվածի դուստր
18:24, 17.09.2021
3282 | 1

«Էս ամեն ինչը ոչ մի անուն չունի, ես ապշած»,- այսօր՝ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում, ասաց 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը։
«Ես զարմանում եմ մասնակիցների վրա․ ինձ հետաքրքիր ա՝ ովքե՞ր են կանգնելու էդ բեմի վրա, երգեն, պարեն․․․ դե հա, բնական ա, գումարը դնում են գրպանները, կերգեն էլ, կպարեն էլ, բայց ի՞նչ խղճով»,- նկատեց զոհված զինվորականի դուստրը։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողի ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում՝ պահանջելով չեղարկել Անկախության օրվա կապակցությամբ նախատեսված տոնակատարությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր