«Էս ամեն ինչը ոչ մի անուն չունի, ես ապշած»,- այսօր՝ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում, ասաց 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ զոհված զինծառայողի ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում՝ պահանջելով չեղարկել Անկախության օրվա կապակցությամբ նախատեսված տոնակատարությունը։ |