Արդեն 2-րդ օրն է՝ զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Երեկ և այսօր փրկարարական մեկ ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։ |