ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.42, EUR 555.06, RUB 6.72, GBP 656.77
+21 °C, +14 °C ... +23 °C Վաղը`+25 °C
Տեղի կունենա «Ջաբրայիլի արծիվը» գրքի շնորհանդեսը
00:12, 18.09.2021
2000 | 0

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը սիրով հրավիրում է ներկա գտնվելու փոխգնդապետ Դավիթ Նազարյանի հիշատակին նվիրված «Ջաբրայիլի Արծիվը» գրքի շնորհանդեսին և ֆիլմի պրեմիերային։ Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 18֊:00-ին, «Դաբլ Թրի բայ Հիլթոն» հյուրանոցային համալիրի մեծ դահլիճում։

Գիրքը բաղկացած է երկու հատորից՝ «Երդվյալը. Ջաբրայիլի Արծիվը» և «Առաջնագծի մարտիկը»: Հրատարակել է «Էդիթ պրինտ» հրատարակչությունը:

Առաջին գիրքը նվիրված է փոխգնդապետ Դավիթ Ռաֆայելի Նազարյանին, որը 18 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ներառում է հերոսի մանկությունից մինչև զինվորական ծառայության տարիները և պատերազմի ընթացքը:

Գրքում նկարագրվում է նրա՝ առաջնորդի կերպարը, մարդկային հատկանիշները: Պատերազմի ընթացքում հրամանատարն աչքի է ընկել բացառիկ խիզախությամբ՝ օրինակ ծառայելով զինակիցներին և մինչև վերջ հավատարիմ մնալով հայրենիքին տված երդմանը:

«Առաջնագծի մարտիկը» գիրքը ներառում է 9 ՊՇ , 3-րդ ՀԳՄ-ի անմահացած տղաների կենսագրությունները, նրանց սխրանքներն ու քաջագործությունները արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր