ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Եվ այս մարդը պետություն է ղեկավարում». Պետրոս Մակեյան
23:00, 17.09.2021 | mamul.am
7911 | 3

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այս մարդը պետություն է ղեկավարում
Այսօր ԶԼՄ-ով և համացանցով տարածվեց տեղեկություն, որ դադարեցվել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթի հրապարակումը, իբր տեխնիկական պատճառներով և լրագրողները տեղափոխվել են Հանրային հեռուստաընկերություն։
Իրականում, ամիսներ առաջ ես հայտարարեցի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլի իշխանության տարիներին պետությունը կազմաքանդվում է, այլևս չեմ ցանկանում նրա հետ գործ ունենալ, և «Հայկական Ժամանակ» թերթի իմ 10 տոկոս փայաբաժինը հանեցի վաճառքի։ Շատ արագ հայտնվեցին գնորդներ, նրանցից մեկի հետ նույնիսկ մոտ էինք համաձայնության, բայց ընտրություններից հետո, մեկին Նիկոլը դարձրեց իր հաճախորդը, իսկ մյուսը՝ անհայտացավ։
Եզրակացությունը թողնում եմ ընթերցողին»։

Աղբյուրը` Պետրոս Մակեյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր