ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.94, EUR 554.01, RUB 6.88, GBP 657.89
+4 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+15 °C
«Արդեն հասել են մեր տան մեջ մեր երեխաներին ահաբեկելուն». Արթուր Ղազինյան
23:48, 17.09.2021
5163 | 3

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անշրջելի խաղաղասերի հրավերով «սովետական Հայաստանի» սահմանին տեղակայված ադրբեջանցի զինվորների սանձարձակությունն արդեն հատում է թույլատրելի բոլոր սահմանները:
Արդեն հասել են մեր տան մեջ մեր երեխաներին ահաբեկելուն, մեր մեքենաների վրայից զինվորական դանակով քերում են Արցախի պետական դրոշը:
Իսկ զուգահեռ իրականության մեջ «հպարտ ժողովուրդը» անհամբեր սպասում և պատրաստվում է գունգեղ տոնկատարություններին:
Հ.Գ. Եթե Հայաստանի բոլոր հպարտ քաղաքացիները ունենային այս ավտոբուսի մեջ նստած պատանիների քաջությունն ու սառնասրտությունը, մենք այսօր այս օրին չէինք լինի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր