ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հայաստան» դաշինքը 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել. «Հրապարակ»
09:30, 18.09.2021 | mamul.am
2985 | 1

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օրից կլրանա 44-օրյա պատերազմի առաջին տարելիցը․ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այդ կապակցությամբ 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել, որոնց նպատակն է՝ քննել, վեր հանել կատարվածի խորքը, հանրությանը ցույց տալ պատերազմի մեղավորներին և պատասխանատուներին։ Ընտրվել է խորհրդաժողովների, կլոր սեղանների ձևաչափը, սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը՝ եռակողմ հայտարարություն ստորագրելու օրը, ընդդիմադիր դաշինքը հրապարակային, առցանց քննարկումներ կկազմակերպի, կլինեն հյուրեր, պատերազմի մասնակիցներ, զոհերի և վիրավորների հարազատներ և այլք, որոնք համատեղ համապարփակ քննարկում կծավալեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր