ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության պետ Ֆրենկ Մակքենզին հայտարարել է, որ օգոստոսի 29-ին ԱԹՍ-ով հասցված ավիահարվածը սխալմունք էր և ներողություն է խնդրել Քաբուլի խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: «10 խաղաղ բնակիչ, այդ թվում երեխաներ, դարձել են զոհ: Քիչ հավանական է, որ ավտոմեքենան և նրանք, ովքեր սպանվել են, կապ ունեին ԻՊ-ի հետ: Ես կրում եմ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը»,- նշել է նա: Գեներալը նաև ընդգծել է, որ հետագայում, Աֆղանստանում հարվածներ հասցնելու ժամանակ, ԱՄՆ-ն ուշադիր և հետևողական կլինի թիրախների ընտրության հարցում: Նա փոխհատուցում է խոստացել զոհերի հարազատներին: |