ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պենտագոնում ներողություն են խնդրել Քաբուլում խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար
12:48, 18.09.2021 | mamul.am
4521 | 0

ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության պետ Ֆրենկ Մակքենզին հայտարարել է, որ օգոստոսի 29-ին ԱԹՍ-ով հասցված ավիահարվածը սխալմունք էր և ներողություն է խնդրել Քաբուլի խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: «10 խաղաղ բնակիչ, այդ թվում երեխաներ, դարձել են զոհ: Քիչ հավանական է, որ ավտոմեքենան և նրանք, ովքեր սպանվել են, կապ ունեին ԻՊ-ի հետ: Ես կրում եմ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը»,- նշել է նա: Գեներալը նաև ընդգծել է, որ հետագայում, Աֆղանստանում հարվածներ հասցնելու ժամանակ, ԱՄՆ-ն ուշադիր և հետևողական կլինի թիրախների ընտրության հարցում: Նա փոխհատուցում է խոստացել զոհերի հարազատներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր