ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.27, EUR 553.88, RUB 6.71, GBP 656.66
+9 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+18 °C
«Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած միջադեպն առանձնահատուկ ուշադրության է արժանի». Վարդան Բալյան
13:18, 18.09.2021
2097 | 0

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած միջադեպը երեխաներ տեղափոխոող միկրովտոբուսի հետ կապված առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական խորհրդանիշները դանակով քերելը և Ղարաբաղն Ադրբեջան է հայտարարելը արտահայտում է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը հետպատերազմյան շրջանում. Արցախի հարցը լուծված է, կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող՝ անգամ մշակութային ինքնավարության, որի մասին ալիևյան վարչակազմը խոսում էր պատերազմի ժամանակ։ Սա է Իլհամ Ալիևի ներկայիս դիրքորոշումը, որի հետ համաձայնել կարող են միայն դավաճանները։ Ի դեպ, կարգավիճակի հարցը, այդուհանդերձ, մնում է օրակարգային, ըստ որում, ոչ միայն մեզ համար։ Արցախի կարգավիճակի հարցը կոնֆլիկտի հիմնաքարն է ու լրջագույն լծակ Ադրբեջանի վրա ազդելու, որից օգտվել չենք կարողանում մեր քաղաքական կարճատեսության պատճառով։ Շատերը չգիտեն, որ հետպատերազմյան շրջանում, այդ թվում՝ օրեր առաջ, Ադրբեջանում հերթական միջադեպն է գրանցվել թալիշական փոքրամասնության հետ կապված։ Ադրբեջանական իշխանություններին թալիշերենի դասաժամեր ավելացնելու, տպագիր մամուլին աջակցելու խնդրագրի հեղինակների նկատմամբ ռեպրեսիաների, թալիշական սեպարատիզմի դատապարտման հրապարակային արշավի, Իրանի հասցեին թալիշական անջտողկանությանն աջակցելու մեղադրանքների ֆոնին, որոնք սառը ցնցուղի են նման հետպատերազմյան էքսպեկտացիաների պարագայում, դժվար չէ կանխատեսել, թե ինչո՞ւ է Ալիևը, ըստ ամենայնի, խուսափում ու բացառում Արցախին որևէ ինքնավարության կարգավիճակի տրամադրման թեմայի քննարկումը։ Ակնհայտ է, որ նման հարցադրումն էապես կսասանի Ալիևի վարչակազմի դիրքերը մի քանի պատճառներով։ Նախ, ռուսական ներկայությունը տարածաշրջանում և, մասնավորապես, Ադրբեջանի տարածքում կդառնա շատ ավելի տևական, քան նախանշված 5 տարիները, որի օրերն ադրբեջանցիները հաշվում են նոյեմբերի 10-ից սկսած։

Ռուսների ներկայությունից Ադրբեջանում դժգոհ են բոլորը՝ անխտիր։ Երկրորդ՝ Արցախին ինքնավարության կարգավիճակի տրամադրելու պարագայում, անգամ այդ հարցի ներառումը բանակցային օրակարգ անխուսափելիորեն հանգեցնելու է մյուս էթնիկ փոքրամասնությունների ավտոնոմիայի իրավունքների բարձրաձայնմանը, հատկապես, վերջին պատերազմում նրանց ներդրման ու զոհողությունների համատեքստում։ Հատկանշական է, որ Արցախի համար այլ էթնոտարածքներին ավտոնոմիայի տրամադրումը կարևոր անվտանգային երաշխիքներից կարող է լինել։ Առաջիկայում ավելի հանգամանալից և փաստարկված կանդրադառնամ թեմային։ Այս փուլում կարևոր է հասկանալ, որ ունենք երկու կարևորագույն խնդիր՝ պահպանել Պաշտպանության բանակը և բանակցային գործընթացն ակտիվացնել՝ հիմնաքարային և կենտրոնական հարց դարձնելով Արցախի ինքնավարության կարգավիճակը՝ փոխկապակցելով Ադրբեջանում միջէթնիկ կոմունիկացիաների համակարգի բարեփոխման առաջարկների հետ։ Ալիևին պետք է պարտադրել բանակցային այս օրակարգը սովետական քարտեզների ու հայկական հողերն ադրբեջանական հռչակելու փոխարեն»։

Աղբյուրը` Վարդան Բալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր