ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.27, EUR 553.88, RUB 6.71, GBP 656.66
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+18 °C
«Չեմ պատրաստվում ներկա գտնվել այդ միջոցառմանը». Թեհմինա Վարդանյան
15:18, 18.09.2021
2323 | 1

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երևանի ավագանու անդամների անուններով հրավիրատոմսեր են եկել սեպտեմբերի 21-ին կայանալիք «գունագեղ» համերգին մասնակցեու:

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ, իհարկե, չեմ պատրաստվում ներկա գտնվել այդ միջոցառմանը մի իրավիճակում, երբ երկիրը քայքայված է, սահմաններն անպաշտպան, ունենք հարյուրավոր գերիներ ու անհայտ կորածներ, հազարավոր զոհեր, կանգնած ենք պետություն ու պետականություն կորցնելու եզրին...

Համերգն Անկախության տոնի պատվին է: Անկախության կորստի վախ ունեմ և, տա Աստված, սխալվեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր