ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Իշխանությունն ապիկար է, հասկացանք, բայց ընդդիմությունն էլ հո՛ «հուժկու» է». Դավիթ Խաժակյան
16:00, 18.09.2021 | mamul.am
2812 | 3

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունն ապիկար է, հասկացանք, բայց ընդդիմությունն էլ հո՛ «հուժկու» է։

Մի ամիս առաջ ընդդիմադիրները հայտարարում էին, որ «Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, համաձայն որի ձևավորվել է խորհրդարանական ազգային և առողջ ընդդիմություն, որն օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարավորությունները և լծակները՝ թշնամուն միջազգային ասպարեզում սանձելու և ՀՀ ազգային ու պետական շահերը սպասարկելու նպատակով»:

Բա սպասարկե՛ք պետական շահերը, Որոտան-Շուռնուխ ճանապարհի մասին հայտարարություն եք անուն, որ ի՞նչ լինի։ Ձեր ազգային ու առողջ ընդդիմություն լինելն օրը մեջ ներքին լսարանի համար հայտարարություններ անելո՞վ ու երկրի ներսի դատարաններ դիմելո՞վ է դրսևորվում»։

Աղբյուրը` Դավիթ Խաժակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր