Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հայտարարել են՝ ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձարարական մշակումների անցկացման նպատակով համատեղ բյուջեի մասին: Այս մասին տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը, որի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը: Պաշտոնյայի խոսքով՝ սա նոր ուղղություն է. ՀԱՊԿ անդամ երկրները բանավոր համակարգումից անցնում են առավել լուրջ ինտեգրման: |