ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 477.34, EUR 556.82, RUB 6.74, GBP 659.30
+12 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+17 °C
«Գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու. արյունս սևացած վերադարձա». Լիանա Ստեփանյան
16:36, 18.09.2021
17089 | 5

Զինվորի մայր Լիանա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Оրեր առաջ գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու: Արյունս սևացած վերադարձա:
Ստեփանակերտում՝ «Արմենիա» հյուրանոցի դիմաց, որ գտնվում է ճիշտ Արցախի Ազգային Ժողովի և Կառավարության շենքերի հարևանությամբ, ընկերուհուս հետ կանգնած զրուցում էինք, երբ մեր ետևում կայանած մեքենայից դուրս եկավ մեկը և ասաց. «Դեվուշկի, ատայձիծե պաժալուստա, վիյձեմ դա....»: Մեքենայից հեռվացանք, բայց մնացինք մեքենայի 4 ուղևորների տեսադաշտում և լսելի էր դրանց լկտի հռհռոցը.... Դեմքիս գրված հարցին ի պատասխան՝ ընկերուհիս ասաց. «Հա, ադրբեջանցի են.... գրաժդանսկի հագած գալիս են Շուշիից, գնումներ անում, կաֆե-ռեստորան նստում, ուտում-խմում գնում են....»:
Մի օր էլ՝ շատ շուտ մի օր, գալու են կաֆե-ռեստորան նստեն, ուտեն-խմեն ու ՄՆԱՆ!»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր