ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Քեզ էլ են կանգնեցնելու, քո հընգեր վարչապետին էլ, երկուսդ էլ ականջներդ կախած ենթարկվելու եք». Լիզա Ճաղարյան
16:54, 18.09.2021 | mamul.am
8824 | 7

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրագրողների հարցին, թե տեսե՞լ է երեկ համացանցում տարածված տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները կանգնեցրել էին հայ երեխաներին տեղափոխող ավտոմեքենան և վրայից մաքրում Արցախի խորհրդանիշը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի զինանշանն ու դրոշը, դա մանր, ապարդյուն գործ է, որը ավելի շատ միտված է մարդկանց հույզերի վրա ազդելու, բայց չի ստացվելու»։
ԱԺ նախագահ կոչեցյալին շատ կոնկրետ հարց են տալիս` տեսե՞լ է է՛ն, ինչը որ բոլորս ենք տեսել։ Պատասխանը փուչ հոխորտանք է. «Որևիցե մեկի(ն) չի հաջողվի...»։ Հաջողվել է ու հաջողվում է, ա՛յ տղա, ինչ ուզում անում են, էդ ճանապարհով դու էլ գնաս, ուզենան` քեզ էլ են կանգնեցնելու, քո հընգեր վարչապետին էլ, ու երկուսդ էլ ականջներդ կախած ենթարկվելու եք, ոնց որ Հայաստանի բոլոր քաղաքացիներն են պատերազմից հետո գրավված տարածքներում ենթարկվում հաղթած ադրբեջանցիների քմահաճույքներին։ Ու պատճառը բոլորովին էն չի, որ ազգովի վախկոտ ենք դարձել մատի մի շարժումով։ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ չեք թողել, այ մեծախոս շոումեն։ Ասում ես` «...ավելի շատ միտված է մարդկանց հույզերի վրա ազդելու, բայց չի ստացվելու»։
Հա՛, գիտենք, որ «իշխանություն» համարվող պոռոտախոսներիդ վրա չի ազդում, բայց ձեր արշինով մի չափեք նորմալ մարդկանց։ Ազդում է, էն էլ ոնց է ազդում, էնքան է ազդում, որ քեզնմաններից ավելի շատ ենք նողկում, քան էդ նույն ադրբեջանցիներից, որ մեքենայի վրայից քերեցին Արցախի դրոշն ու նվաստացրին մեքենայի մեջ նստած երեխաներին։
Անամոթ դուրսպրծուկներ»:

Աղբյուրը` Լիզա Ճաղարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր