ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ո՞վ կմտածեր, որ հազարամյակների կենսագրություն ունեցող ազգը կդառնա իշխանության պատանդը»․ Ս․ Հասրաթյան
02:06, 19.09.2021 | mamul.am
3700 | 3

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիտում եմ Գորիս-Մեղրի ճանապարհին արցախցի պատանի մարզիկների հետ ազերի ուժայինների անբարտավան խոսակցության տեսագրությունը և, պարզապես, զզվանք ապրում, բայց ոչ միայն թշնամու վերաբերմունքից, այլ նաև մեր ազգը ներկայացնող իշխանությունների թշվառությունից... Սրանք, իրոք, ինքնասիրությունից և արժանապատվությունից զուրկ վերջին անհայրենիքներն են, որոնք հենվելով իրենցից ավելի ստոր ու մտածողությունից իսպառ օտարված մանկուրթների աջակցության վրա, մեզ տանում են կործանման, այն էլ տանջելու ճանապարհով... Իրոք, ով կմտածեր, որ հազարամյակների կենսագրություն ունեցող ազգն օրերից մի օր կդառնա այն իշխանության պատանդը, որը թշնամուն ավելի շատ է գնահատում, քան հարազատ ժողովրդին...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր