ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Տեղային բարեհաջող ամնեզիայի է ենթարկվել կոլեկտիվ հիշողությունը»․ Կարեն Վրթանեսյան
22:48, 18.09.2021 | mamul.am
3159 | 0

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ համացանցը ցնցվում է անդադար՝ կարծես հոսքագծի վրա դրված, հիմնականում արհեստական ղալմաղալներից, հիշենք մի քանի կարևոր թեմաների մասին.
• Նոյեմբերի 10-ի հրադադարից հետո Նիկոլն առանց կրակոցի հանձնեց Սյունիքի արևելքը պաշտպանող բարձունքները, որոնք հանձնելու մասին հրադադարի մասին հայտարարության մեջ որևէ բառ չկար։ Հետո խոստովանեց, որ «բանավոր ըմբռնմամբ» է հանձնել։
Հետևանքը եղավ այն, որ Կապան քաղաքը հայտնվեց թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչպես նաև Հայաստան–Իրան միջպետական ճանապարհի մի հատվածը անցավ թշնամուն։
• Մինչ նիկոլական տուզիկները լկտիաբար համոզում էին, որ այդպես նորմալ է, լավ է, ավելի անվտանգ է, քարտեզն ու ադրբեջանցիների տրամաբանությունն իմացող մարդիկ միանգամից զգուշացրին, որ Ադրբեջանն անպայման կօգտագործի այդ նոր ստացած լծակը Հայաստանի կապն Իրանի հետ բարդացնելու համար։
Դեռ մի տարի էլ չանցած, արդեն բախվել ենք այդ խնդրի հետ։
• Արդեն լրիվ մոռացվել է այն, որ մայիսի 12-ից ադրբեջանցիները ներխուժեցին ՀՀ տարածք, առանց որևէ խոչընդոտի կիլոմետրերով խորանալով մեր տարածք Սյունիքում, Գեղարքունիքում։ Այն մասին, թե ինչ է կատարվում Կութում, Վերին Շորժայում, Սև լճի կողքերը, այդ մասին վաղուց արդեն չեն հայտնում, ոչ իշխանական լրագրողների մուտքն էլ այդ տարածք արգելված է։
• Գերիներ, զոհեր, պատերազմի հաշմանդամներ... Այս մասին գրեթե չի խոսվում, տեղային բարեհաջող ամնեզիայի է ենթարկվել կոլեկտիվ հիշողությունը։
Հ.Գ. Իսկ Արցախը բառի բուն իմաստով ինֆորմացիոն շրջափակման մեջ է։ Գրեթե ինֆո դուրս չի գալիս Արցախից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր