ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Մինչև ո՞ւր եք գնալու՝ վախի ստրուկի հրամանները կատարելով»․ Գեղամ Նազարյան
00:12, 19.09.2021 | mamul.am
3276 | 1

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Վախի ստրուկը
Ոստիկանը, հայ ոստիկանը բերման է ենթարկում զոհվածի քրոջը, քաշքշում հերոս տղերքի ծնողներին, քարշ տալիս, բռնություն գործադրում հերոսների ծնողներին, ընտանիքի անդամներին աջակցող ՀՀ քաղաքացիներին։ Ոստիկանությունը բռնություն է գործադրում, քանի որ զոհված տղերքի ընտանիքի անդամները Ազնավուրի հրապարակից պատրաստվում էին քայլել դեպի Հանրապետության հրապարակ՝ պահանջելով չեղարկել գունագեղը։
Այս ամենը մի բացատրություն ունի. վարչախմբի պարագլուխը վախի ստրուկն է, իսկ ոստիկանները՝ վախի ստրուկի կամակատարները։
Ոստիկաննե՛ր, մինչև ե՞րբ, մինչև ո՞ւր եք գնալու՝ վախի ստրուկի հրամանները կատարելով։ Չէ՞ որ գիտենք, որ էս ամենը ձեզ ևս տհաճ է։ Կա՛նգ առեք, ծանր մեղքի տակ եք մտնում՝ քաշքշելով, բերման ենթարկելով իրենց կյանքը էս երկրի համար տված տղերքի ծնողներին, քույրերին, եղբայրներին»։

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր