Պատմաբան-քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանն» սնվում է Նոյեմբերի 9-ի տրամաբանությունից։
ԶԼՄ-ներում շրջանառվում է այն բեսպրեդելի մասին, որն ադրբեջանցիներն իրականացնում եմ Գորիս- Կապան ճանապարհին։ Սա «օրինաչափություն» է այն պարագայում, երբ մեր իշխանությունը ձեռքերը լվացրել է ոչ միայն այդ ճանապարհից, այլ նաև դրանով երթևեկող իր քաղաքացիներից։ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը» սնվում է Նոյեմբերի 9-ի տրամաբանությունից ու որևէ կապ չունի հարևան երկրների հետ իրական երկխոսության, տարածաշրջանային համագործակցության հետ»։