ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.48, EUR 554.77, RUB 6.75, GBP 657.69
+2 °C, +2 °C ... +17 °C Վաղը`+13 °C
«Առջևում «ցավոտ, զգայուն լուծումներն են», որոնց Նիկոլը կարող է գնալ միայն ավտորիտար ղեկավարի կարգավիճակում». Ս․ Սուրենյանց
14:30, 19.09.2021
2335 | 0

Պատմաբան-քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Այլ ճանապարհ է պետք՝ դեմոկրատական այլընտրանք, որը կբացահայտի թե հեղափոխական բեսպրեդելի և թե ռևանշիստական օրակարգի սնանկությունը
Հայաստանում հետևողականորեն ավտորիտար ռեժիմ է հաստատվում։ Նիկոլ Փաշինյանի հրամանով ոստիկաննները բիրտ ուժ են կիրառում ցանկացած մարդու, խմբի դեմ։ Ընդ որում, արդեն կարևոր չէ՝ ովքեր են բողոքողները կամ ինչ օրակարգով են բողոքում։
Նիկոլը բոլորից լավ գիտի, որ 53 տոկոսն իր վստահության ցուցիչը չէ, այլ այն մարդկանց թվային արտահայտությունը, որոնք դեմ են քվերակել Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին իշխանություն։
Նիկոլը նաև հասկանում է, որ անցած ընտրությունները վերջին էին, որտեղ նա կարող էր կիրառել «սև-սպիտակի» փաստարկման վրա հիմնված հակաքարոզչությունը։
Առջևում «ցավոտ, զգայուն լուծումներն են», որոնց Նիկոլը կարող է գնալ միայն ավտորիտար ղեկավարի կարգավիճակում։
Այ սրա մասին է այն, ինչ ժամեր առաջ տեղի էր ունենում Երևանի կենտրոնում։
Հիմա կան կուսակցություններ, որոնք ամիսը մեկ հանդիպում են Նիկոլին՝ ակամայից նրա ավտորիտարիզմին դեմոկրատիայի քող հագցնելով, մյուսները շարունակում են ֆետիշացնել Քոչարյանին կամ Սարգսյանին՝ չհասկանալով, որ իր ավտորիտարիզմի համար Նիկոլը հենց նրանց է պարտական։
Այլ ճանապարհ է պետք՝ դեմոկրատական այլընտրանք, որը կբացահայտի թե հեղափոխական բեսպրեդելի և թե ռևանշիստական օրակարգի սնանկությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր