ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Երբ լսում ենք՝ «պատրաստվել խաղաղության», միանշանակ հասկանանք՝ պատրաստվել պատերազմի». Հրանտ Խաչատրյան
16:06, 19.09.2021 | mamul.am
2695 | 0

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՓՈՐՁ ՈՒՆԵՑՈՂ ԽԱՂԱՂԱՍԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ
(ավելորդ, բայց օգտակար երկարաբանություն)
Որպեսզի պատերազմին, այսինքն հաղթական խաղաղությանը պատրաստվելը մեզ համար սովորական երևույթ, ապրելակերպ դառնա, առաջին դժվար քայլն այն է, որ երբ լսում ենք «պատրաստվել խաղաղության» արտահայտությունը, դա մեր ականջին հնչի, միանշանակ ու աներկբա հասկանանք՝ պատրաստվել պատերազմի - ու վերջ։
Ու ամենակարևորը՝ այդպես լինի, անկախ նրանից, թե ով է մեզ հորդորում պատրաստվել խաղաղության՝ ընկերը, բարեկամը, թե՞ թշնամին։
Միայն դա կնշանակի լինել հազարամյակների փորձ ունեցող ԽԱՂԱՂԱՍԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր