ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
««Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է ստացիոնար բաժանմունք երեխաների համար»․ նախարար
12:06, 19.09.2021 | mamul.am
3205 | 0

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացնում է․ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց ստացիոնար բաժանմունք երեխաների համար՝ գեղեցիկ և հարմարավետ պայմաններով ու համալրված մասնագետներով:

Հատուկ շնորհակալություն Թերլեմեզյանի աշակերտներին, որ իրենց արտակարգ սիրուն աշխատանքներով զարդարեցին մեր կենտրոնը:

Երկրի մասին պատկերացում կարելի է կազմել նրանից, թե ինչպես են հոգ տանում երեխաների, ծերերի ու խոցելի մարդկանց կնատմամբ:

Այս բաժանմունքը ևս մի ապացույց է, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր