ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Եվս մեկ անգամ նշել, որ Ռոմանոս Պետրոսյանն աղետ է, գրելու իմաստ չեմ տեսնում». Ն. Կիրակոսյան
13:12, 19.09.2021 | mamul.am
4748 | 0

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊՆ-ն բնության հատուկ պահպանվող տարածքը պոլիգոն է սարքել, ինչի հետևանքում «Արևիք» ազգային պարկի զգալի մասը ոչնչացվել է:
Կրակը ոչնչացրել է արդեն ավելի քան 200 հա գիհու անտառ Մեղրու շրջանում գտվող «Արևիք» ազգային պարկի սրտում (խճաքարի հանքի վերևի հատվածը): Մարել որևիցե կերպ չի հաջողվում, տեղանքը ժայռային է, իսկ գիհին բենզինից ավելի ուժեղ է վառվում. արագ է տարածվում և մինչև արմատ վառվում է։ Նման իրավիճակում մարդիկ չեն կարող մագլցել ժայռերով և, բնականաբար, չեն կարող կրակից արագ փախչել։ Տվյալ հրդեհների դեպքում սովորաբար հրդեհաշիջման աշխատանքները ծավալվում են ուղղաթիռի օգնությամբ, եթե վառվող տարածքի ծավալը մեծ չէ։ Սակայն ԱԻՆ-ը համապատասխան հրշեջ ուղղաթիռ չունի, իսկ պաշտպանության նախարարությունը, ինչպես ինձ հայտնեցին Մեղրուց, ևս ասել է որ չունի ուղղաթիռ։ Հետաքրքիր է, իրենց ենթակայության տակ գտնվող ուղղաթիռներն ի՞նչ եղան. պատերազմում բոլորը ոչնչացվեցի՞ն։ Էդ դեպքում, վարչապետին սպասարկող ուղղաթիռն ո՞ւր է։
Համենայն դեպս, ըստ իս, այստեղ միայն ինքնաթիռը կարող է օգնել։ Նմանատիպ իրավիճակ է եղել 2017 թվականին Խոսրովի արգելոցի հրդեհը մարելու ժամանակ և օգնության է եկել Հայաստանին Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ հրշեջ ինքնաթիռը։
Արդյոք կդիմի՞ ՀՀ կառավարությունը Ռուսաստանի դաշնությանը, որոնք իզորու են Մեղրիում կատարվող բնության աղետը կանգնեցնել։
Հիշեցնեմ, որ աղետալի հրդեհը սկսվել է պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված զորավարժությունների ընթացքում կրակային պարապմունքների ընթացքում։ Սկզբում ինձ ասացին, որ միամիտ են թիրախավորել բնության հատուկ պահպանվող տարածքը, բայց այսօր արդեն փաստեր ստացա, որ հրամանատարը հատուկ է հրամայել կրակել ազգային պարկի ուղղությամբ։ Եվ արկերը, ըստ ականատես մեղրեցիների, ոչ թե բեկորային են եղել, այլ հրդեհող արկեր են կիրառվել։
Արդյոք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս հանգամանքը գրանցե՞լ է, արդյոք համապատասխան գործ հարուցվե՞լ է, թե բնությանը պատճառել անդառնալի կորուստ այդ «հրամանատարի» և զինվորականներին ներվելու է։
Նկարները կրակին շատ մոտիկ չեն արվել, վտանգի պատճառով։ Բայց իրականությունը ողբալի է, քանի որ այդ գիհիների մեկ մետր աճելու համար 100 տարի է պահանջվում։ Եվ այս գիհիները ունակ էին մոտ 200 հազ մարդու համար մաքուր օդ ֆիլտռել։ Սա իսկապես աղետ է, որ ոչ հրդեհողները, ոչ էլ հրդեհի մարմանը մասնակից կողմերն են գիտակցում։ Իրենց թվում է՝ սա քոսեր են, կամ չոր խոտ։ Ես խոսում էի հրդեհաշիջման մասնակից ԱԻՆ-ից աշխատողների հետ և ապշում, երբ ասում էին. հա դե խոտածածկ է էլի ... Բացեք, կարդացեք ԳԻՀԻն ի՞նչ է։
Եթե նկատեցիք, ես որևիցե տողով չնշեցի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Իսկ ի՞նչ նշեմ, երբ այդ նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է մեկը, ով բոլոր ծառագետներին, կենսաբազմազանության հետ կապ ունեցող մասնագետ-գիտնականներին կամ աշխատանքից է հանել, կամ ստիպել, որ ինքնակամ հեռանան։ Հա և «Արևիք» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանին էլ է աշխատանքից հանել։ Պատճառաբանությունն անհեթեթ էր, բայց այսօր եթե այդ մարդը լիներ, նախ ազգային պարկը պոլիգոն չէին սարքի, իսկ հետո հրդեհաշիջումը պատշած կկազմակերպվեր, ինչպես դա արդեն արվել էր նախորդիվ։
Այնպես որ, ևս մեկ անգամ նշել, որ ռոմանոս պետրոսյանն աղետ է, գրելու իմաստ չեմ տեսնում»։

«Եվս մեկ անգամ նշել, որ Ռոմանոս Պետրոսյանն աղետ է, գրելու իմաստ չեմ տեսնում»». Ն. Կիրակոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր