ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ովքե՞ր են թշնամու վերահսկողության տարածք անցածները և ում հետ են նրանք վերջին անգամ խոսել
15:21, 19.09.2021 | mamul.am
6788 | 2

Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս մայրուղուց շեղված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախի բնակիչները 21 տարեկան տղաներ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը։

«Երբ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք են մտել, տղաներից մեկն իր ընտանիքի անդամներից մեկի հետ խոսելիս է եղել։ Հեռախոսով խոսողն ասել է, «սրանք մեզ կանգնեցրին», և կապն ընդհատվել է: Դրանից հետո նրանցից որևէ լուր չունենք»,–ասել է Մկրտչյանը։

Նա հայտնել է, որ տղաներն ընկերներ են` միասին էլ ծառայել են և վերջերս են զորացրվել։ Մկրտչյանի խոսքով` շատ խելոք, լավ երիտասարդներ են և, կարծես, գնացել էին Սյունիք` համածառայակից ընկերներին տեսակցելու։

Հիշեցնենք՝ ԱԱԾ–ն այսօր հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչներ շեղվել են ուղուց և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր