ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Թուրքական կողմը հերթական անգամ ստորացնում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը՝ հանրայնացնելով և անհարգի ոճով դիմելով Փաշինյանին»․ թուրքագետ
15:36, 19.09.2021 | mamul.am
5155 | 3

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակվում է ՀՀ կապիտուլիանտ վարչապետ Ն. Փաշինյանի և Էրդողանի հեռակա երկխոսությունը՝ բացահայտելով նոր մանրամասներ առկա գաղտնի բանակցություններից։
Րոպեներ առաջ Էրդողանը հերթական ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների ու Սյունիքի «Թյուրքական միջանցքի» թեմաներին և հեռակա դիմելով Փաշինյանին, բառացիորեն ասել է հետևյալը.
«Այդ միջանցքի բացվել-չբացվելու հարցը բացառապես քաղաքական է։ Եթե Թայիփ Էրդողանի հետ հանդիպել ես ուզում, դրա համար անհրաժեշտ է կատարել հայտնի քայլերը։ Մենք դեմ չենք հանդիպելուն։ Հանդիպման պատրաստվելիս պետք է դրական մոտեցում ցուցաբերելու քայլեր անել։ Եթե Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության ինձ ուղղված առաջարկը այս հարցում իսկապես անկեղծ է, ես էլ անկեղծություն կցուցաբերեմ և դիվանագիտություն կսկսենք։ Աստվածն առաջ՝ նա այստեղ ոչ թե բացասական, այլ դրական մոտեցում կցուցաբերի։ Աստվածն առաջ, Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը միջանցքների բացմամբ կհաղթահարվի»։
Այս կարճ ելույթը բացահայտում է մի քանի փաստեր.
◾ Կապիտուլիանտ Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ։
◾ Հայաստանի առջև Թուրքիայի կողմից դրված նախապայմաններից գլխավորը Սյունիքով «Թյուրքական միջանցքի» տրամադրումն է, առանց որի Թուրքիան չի պատրաստվում Հայաստանի հետ որևէ հարաբերություն հաստատել։ Միջանցքի խնդիրը Թուրքիայի համար քաղաքական՝ այսինքն աշխարհաքաղաքական հարց է, որին պետք է հասնել ամեն գնով։ Միջանցքի շնորհիվ Թուրքիան վերածվելու է եվրասիական գերտերության։
◾ Էրդողանի խոսքից կարելի է ենթադրել, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության ղեկավարը «դրական» ազդակներ է ուղարկել թուրքական նախապայմանների կատարման հարցում։
Իմիջիայլոց, թուրքական կողմը հերթական անգամ ստորացնում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը՝ հանրայնացնելով և անհարգի ոճով դիմելով Փաշինյանին։
Ցավում եմ, բայց կատարվում է իմ հերթական կանխատեսումը. Հայաստանի թուրքացում շարունակվում է արագ տեպմերով։ Հայաստանի դե ֆակտո թուրքամետ ղեկավարը մեզ զրկում է պետականության վերջին պատվարից՝ անկախ Սյունիքից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր