ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
««Շեղվելու համար» պետք է դուրս գաս ասֆալտից ու ճանապարհը շարունակես գրունտային այդ ճանապարհներից մեկով»․ Գևորգ Թոսունյան
16:18, 19.09.2021 | mamul.am
5422 | 1

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն դարձրեք ԱԱԾ հաղորդագրությանը, ասում են, որ ՀՀ երկու քաղաքացիները «շեղվել» են, ոչ թե Գորիս-Կապան, այլ Գորիս-Որոտան ճանապարհահատվածում։ Գորիս-Կապանի դեպքում ճանապարհն ավելի երկար ա ու շեղվելու հավանականությունը մեծ, իսկ Գորիս-Որոտանի պարագայում, իմ կարծիքով, զրոյական, ինչու զրոյական, քանի որ Գորիսից Որոտան գնալիս, երբ մուտք ես գործում վիճահարույց տարածք, երթևեկելի հատվածից աջ որևէ ճանապարհ չկա, եթե «ուզում ես շեղվել», ապա պետք է հոծ գիծը խախտես ու մտնես հանդիպակաց, հետո էլ մտնես ադրբեջանական սահմանապահների համար սարքած ճանապարհներից որևէ մեկը, այդպիսիք՝ 2 են, մեկը նորմալ սարքած։ Որոտանից մտնելիս էլ «շեղվելու համար» պետք է դուրս գաս ասֆալտից ու ճանապարհը շարունակես գրունտային այդ ճանապարհներից մեկով։ Այս հատվածում են տեղակայվել նաև ադրբեջանական ոստիկանները»։

«Որոտանից մենելիս «շեղվելու համար» պետք է դուրս գաս ասֆալտից ու ճանապարհը շարունակես գրունտային այդ ճանապարհներից մեկով»․ Գևորգ Թոսունյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր