ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հայ- թուրքական դիալոգն այլընտրանք չունի»․ Սուրեն Սուրենյանց
17:50, 19.09.2021 | mamul.am
3316 | 1

Պատմաբան-քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայ- թուրքական դիալոգն այլընտրանք չունի. դրան պատրա՞ստ է Հայաստանի իշխանությունը
Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպելու առաջարկ է արել: Ըստ Էրդողանի, առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով, ում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ։
Այս տեղեկատվության համատեքստում պարզ է դառնում հայ- թուրքական հարաբերությունների մասին Փաշինյանի վերջին հայտարարությունների ենթատեքստը։
Բազմիցս ասել եմ, որ հայ- թուրքական դիալոգն անհրաժեշտություն է։ Նորմալ եմ համարում, որ հայկական կողմը հանդես է եկել նման նախաձեռնությամբ։ Այլ խնդիր է, որ վստահ չեմ, թե գործող ոչ կոմպետենտ իշխանությունը կարող է նման բարդ գործընթաց սպասարկել։
Արդեն իսկ բացասական է, որ Փաշինյանի մտադրությունների մասին մեր հասարակությունը իմանում է ոչ թե նրանից, այլ Էրդողանից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր