ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ի՞նչ է անում Էրդողանն իրականում»․ Վարդան Ոսկանյան
18:18, 19.09.2021 | mamul.am
5884 | 3

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Ի՞նչ է անում Էրդողանն իրականում։ Խաղում է շատ ուժեղ՝ փորձելով հասնել չափազանց կարևոր մի գերնպատակի՝ Հայաստանը պոկել Ռուսաստանից և Իրանից, թողնելով Թուրքիայի հետ մեն-մենակ, երբ դրանով իսկ ակնհայտորեն վճռված կլինի, թե ով է հաղթելու «մենամարտում»։
Հենց սրան է ուղղված փաստացի տեղեկատվական այն արտահոսքը, որ միտումնավոր արել է Թուրքիայի նախագահը՝ փաստորեն փորձելով փչացնել մի կողմից հայ-ռուսական, իսկ մյուսից՝ հայ-իրանական հարաբերությունները։
Սակայն Էրդողանը զուտ հանրայնացրել է ներքին տեղեկատվությունը, մինչդեռ գործընթացը նախաձեռնել է Հայաստանի իշխանությունը, որին իր նեղմտության շրջանակներում թվում է, թե «գավառական» խորամանկությամբ ու ինտրիգներով կարելի է աշխատել և հաջողության հասնել միջազգային ասպարեզում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր