ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.42, EUR 555.06, RUB 6.72, GBP 656.77
+12 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+25 °C
«Հայաստանն Էրմենիստան չի դառնալու»․ Շարմազանով
19:12, 19.09.2021
2510 | 2

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կապիտուլյանտ ռեժիմը Հայաստանի Էրմենիստան վերածելու գործընթացին մեկնարկ է տալիս՝ Էրդողանի հետ հանդիպումներ նախաձեռնելով։
Ո՞րն է սրա նպատակը։
Վերջնականապես «սպանել» ցեղասպանության դատապարտման եւ ազգային պահանջատիրության օրակարգը։
Որևէ համեմատական 2009-ի «ֆուտբոլային դիվանագիտության» հետ անթույլատրելի է։
Այն ժամանակ մենք հաղթողի դիրքերում էինք,Շուշին ու Հադրութը հայկական էին, իսկ ազգային պահանջատիրությունը պետական քաղաքականություն։
Ցյուրիխում ՀՀ -ն Դավութօղլուին թույլ չտվեց անգամ մեկ բառ խոսել ի պաշտպանություն Ադրբեջանի։
Բայց հիմա այս կապիտուլյանտները սկսել են թուրքին սիրաշահելու «մրցավազքը»։
Պարտություն բերածներն առաջնորդվում են անվերջ զիջելով, միայն թե պահեն աթոռը։
Կործանարար պարտությունից հետո ապազգային վարչախումբը նախաձեռնում է «հեղափոխության» վերջին փուլը՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն ու թուրքերի հետ «հնազանդություն» ապահովելով։
Հայաստանն Էրմենիստան չի դառնալու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր