ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.94, EUR 554.01, RUB 6.88, GBP 657.89
+8 °C, +4 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Հարգելով կորուստները, զոհերին՝ պետք է վերահաստատենք մեր հավաքական կամքը անկախության շուրջ»․ Գ․ Գասպարյան
19:42, 19.09.2021
1697 | 1

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անկախության օրը պետք է շեշտվի պատերազմից հետո, ջախջախիչ պարտությունից հետո, մեր ինքնուրույնության էական նվազումից հետո, անկախության օրը պետք է նշվի հատուկ, պետք է մեր պետության լինելը վերահաստատվի, պետք է ապրողներին՝ մարդիկ զոհվել են կյանքի, շարունակության, ապրելու համար, համերկրացու, հայրենակցի, համաքաղաքացու ապրելու համար, Հայաստանի Հանրապետության, անկախ, ինքնիշխան պետության համար և, հետևաբար, հարգելով կորուստները, զոհերին, պետք է վերահաստատենք մեր հավաքական կամքը Անկախության շուրջ:
հ.գ. հիմար, գունագեղ ձևակերպումները միշտ բերում են արարքի իմաստի ձևախեղման, այլ մեկնաբանության ու էդ հաղորդակցվողի մշտական խնդիրներից է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր