ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ոստիկանության պարզաբանումը՝ Երևանում «2 թուրքի» բերման ենթարկելու լուրերի մասին
22:18, 19.09.2021 | mamul.am
7507 | 1

ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել. «Այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:
Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են:
Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել:
Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր