ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
««Հայաստան» դաշինքը հեղաշրջման է գնում». Լևոն Շիրինյան
22:36, 19.09.2021 | mamul.am
9826 | 3

«Առաջ միայն փողոցում էին, հիմա նաև խորհրդարանում են: Իրենք գործադիր իշխանություն չկարողացան դառնալ, բայց խորհրդարանի մաս են կազմում»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը:

Խոսելով «Հայաստան» դաշինքի «հավակնությունների» մասին՝ Շիրինյանն ասել է. «Քանի դեռ հայտարարություն չեն արել, որ հրաժարվում են ամեն գնով իշխանություն փոխելու նպատակից, ես առաջարկում եմ՝ հետաքննություն սկսել և հեղաշրջման փորձի մեղադրանք առաջադրել: Նրանք, ըստ էության, հեղաշրջման են գնում, որովհետև ընտրությունները տեղի են ունեցել 3 ամիս առաջ, ՔՊ-ն ստացել է բացարձակ մեծամասնություն: Այս պայմաններում այլ բանի մասին չի կարող խոսակցություն լինել, քան երկրի վերաշինությունը: Նաև արտաքին քաղաքական, ռազմավարական հարցադրումների առումով Հայաստանը պետք է շատ արագ սկզբունքորեն պետք է շուռ գա, նայի նաև ԱՄՆ, Ֆրանսիա, ԵՄ այլ երկրներ, նաև Իրան: Այն դաշինքը, որ իրենք են ներկայացնում, նկատի ունեմ՝ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, դա հակահայ դաշինք է և Հայաստանն այդտեղ տեղ չունի»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր