Լրագրող Վաչիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ համար ցավալի է, որ թշնամու օկուպացիայից հետո մեր ոչ բարով-խերով իշխանությունն ստիպված այլընտրանքային ճանապարհ է նորոգում, բաաայց ցավալի է նաև, որ մինչև հիմա այդ ճանապարհը նորոգված չի եղել:
Ինչ է ստացվում. ինչ որ նախկին պաշտոնյա կարող էր 50 մլն դոլարանոց հյուրանոց կառուցել, մեկ այլ պաշտոնյա կարող էր 150 մլն-անոց բիզնես գնել (և այսպես շարունակ), բայց ընդամենը 15 մլն չէր կարելի՞ դնել ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշանակություն ունեցող այլընտրանքային ճանապարհ կառուցելու վրա:
Իսկ, եթե որևէ մեկը կասի՝ անհնար էր իրավիճակ, որ թշնամին վերահսկողության տակ վերցնի Գորիս-Կապան ճանապարհը, ապա առնվազն պետք է թքած ունենալ նման միտք արտահայտողի անհեռատեսության վրա:
Սա պետություն է, գործ ունենք մի ամբողջ ժողովրդի անվտանգության հետ, հետևաբար, պետք է հաշվարկված լինեին բոլոր, բոլոր, բոլոոոր ռիսկերը: Նամանավանդ Սյունիքի կենսական ու ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշանակության ճանապարհների հարցում»: