ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
ՌԴ-ում ամփոփում են Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները
09:48, 20.09.2021 | mamul.am
4682 | 0

ՌԴ խորհրդարանական եռօրյա ընտրությունների արդյունքներով 196 միամանդատ տարածքներում առաջատար է «Միասնական Ռուսաստան»-ը, 14-ում՝ «Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն»-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, քվեաթերթիկների 70%-ի հաշվարկներով «Միասնական Ռուսաստան»-ը ստացել է 48,47%, «Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն»-ը՝ 20.29% ձայն: «Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն»-ը ստացել է 7,69%, «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցությունը՝ 7,43%, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,55% ձայն: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում սեպտեմբերի 17-19-ը անցկացվել են Պետդումայի ընտրություններ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր