ՌԴ խորհրդարանական եռօրյա ընտրությունների արդյունքներով 196 միամանդատ տարածքներում առաջատար է «Միասնական Ռուսաստան»-ը, 14-ում՝ «Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն»-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, քվեաթերթիկների 70%-ի հաշվարկներով «Միասնական Ռուսաստան»-ը ստացել է 48,47%, «Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն»-ը՝ 20.29% ձայն: «Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն»-ը ստացել է 7,69%, «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցությունը՝ 7,43%, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,55% ձայն: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը: Հիշեցնենք, որ Ռուսաստանում սեպտեմբերի 17-19-ը անցկացվել են Պետդումայի ընտրություններ: |