ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ինչպես կասեր հայտնի դասականը՝ էդ ինձ սպառնո՞ւմ եք». Արմեն Դանիելյան
10:18, 20.09.2021 | mamul.am
5064 | 3

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես կասեր հայտնի դասականը` էդ ինձ սպառնո՞ւմ եք...
Լսել էի, որ պետք է ունեզրկվեի, բայց որ պետք է տուն գնալուց «սարսափեի» ու ձեր սև ցուցակում էի, ինձ համար նորություն էր... փաստորեն կա ցուցակ, որի անունը սև է ու ես էլ այդ ցուցակի առաջիններից մեկն եմ...
Վատ չի, եթե դա այդպես է...
Երբ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր հարցազրույցներից մեկում հնչեցրեց հետևյալ արտահայտությունը` «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»... դուք և ձեր թայֆան փորձեց ձեր համար գրավիչ երանգներով քննադատել Նախարար Անդրեասյանի խոսքերը...
Այո՛, Ձեր շատերի «բախտն ուղղակիորեն բերել է», որ այս երկրում օրենք կա ու այն գործում է, թե չէ օրը ցերեկով մարդիկ ձեզ հիմա գնդակահարել էիր` առանց դատ ու դատաստանի...
Իսկ ինչ վերաբերվում է Երկրի կենտրոնական հրապարակում տարրաբնույթ հայհոյանքներ հնչեցնող Արմեն Գրիգորյանին, ապա այդ տղային պետք է հորդորել սեփական ընտանիքի «արատավոր բարքերը» չներմուծել հասարակական կենցաղ ու վիրավորել մարդկանց արժանապատվությունը... Տեսակետ ունես արտահայտի, բայց հրապարակում հայհոյելը ոչ մեկին, այդ թվում նրան երբեք պատիվ չի բերի...
Ես ինքս բռնության և սպառնալիքի կողմնակից չեմ, բայց ես պատրաստ եմ կյանքիս գնով պաշտպանելու այն արժեքները, որոնք ինձ համար բացարձակ են...
Մարդկանց կյանքը քաոսի վերածողները իրենք պետք է հայտնվեին քաոսի մեջ, մարդկանց անձը վիրավորողները իրենք պետք է ստանային համարժեք անպատվությունը... ինչ կարող ես անել, ոչինչ, բումերանգի օրենքն է այդպիսին...
Ես քաղաքական գործիչներին քաղաքական ողջախոհություն եմ ցանկանում... ձեր ամեն մի խոսքն արժեք ունի... այն լույսի արագությամբ տարածվում է հասարակության մեջ և երբեմն ունենում կործանիչ բնույթ... մի պառակտեք մեզ, մենք բոլորս էլ հայ ենք...
Բարի լույս հայս ու Հայաստանս...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր