ԵՄ-ը դժվար թե կարողանա շարունակել ազատ առևտրի շուրջ բանակցություններն Ավստրալիայի հետ՝ սուզանավերի պայմանագրերի խզման ֆոնին առաջացած վստահության կորստի պատճառով: Այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կլեման Բոնը: Թերթը գրում է, որ Եվրոպական հանձնաժողովն ունի բացառիկ լիազորություններ՝ առևտրային բանակցություններ վարելու ԵՄ անդամ 27 երկրների անունից, սակայն գործնականում՝ Ֆրանսիայի բացահայտ դիմադրության ֆոնին, դժվար թե գնա դրան: Նշվում է, որ Ֆրանսիայի այս քննադատությունը կարող է դուր չգալ առևտրի՝ առավել ազատ պայմաններով հայտնի Շվեդիային, Իռլանդիային և Նիդերլանդներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ էր կանչել իր դեսպաններին ԱՄՆ-ից և Ավստրալիայից՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի անվտանգության գործընկերության մասին այդ երկրների հայտարարությունների և Կանբերրայի՝ Փարիզի հետ սուզանավերի պայմանագրի խզման: |