ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Խնդրվում է հանդիպել մի երկրի նախագահի հետ, որի բայրաքթարների պատճառով ունենք հազարավոր զոհեր». Տ. Քոչարյան
10:54, 20.09.2021 | mamul.am
4416 | 1

«Երեկ Էրդողանն է բացահայտում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն դիմել է, ու հաղթողի տրամաբանությամբ որոշում է մի հատ էլ չոքացնի, որովհետև Փաշինյանը խնդրվել է վրացիներին՝ հանդիպել Էրդողանի հետ: Խնդրվում է հանդիպել մի երկրի նախագահի հետ, որի բայրաքթարների պատճառով ունենք հազարավոր զոհեր»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքով՝ հայ ժողովրդին միավորում է երկու հարց՝ Արցախը ու Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը. «Եթե սրանք կոտրեն՝ հայ ազգը վերանում է որպես միավոր՝ դառնալով կենսաբանական զանգված, ազգ-մատուցող»:

Այս համատեքստում անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ բանախոսն ասել է. «Բոլոր այն օլիգարխները, նորօրյա էլիտան, որ մտածում են՝ հեսա մեծ փողեր կբռնեն, կդառնան սպասարկող, բացարձակապես. առաջինը ձեզ են տշելու թուրքերը»:

Տիգրան Քոչարյանի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր