ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Դանակահարել են ՀԲԸՄ երկու կանանց
11:18, 20.09.2021 | mamul.am
9789 | 0

«Հայկական բարեգործական ընդհանուր միության» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ սեպտեմբեր 17-ին՝ Նիդերլանդներում դաժան հանցագործության՝ դանակահարության հետևանքով մահացել են միության երկու կանայք: «Մենք կորցրինք մեր սիրելիներից երկուսին, ովքեր տարիներ շարունակ նվիրված ծառայել են ՀԲԸՄ-ին: Երկուսն էլ խորհրդի անդամներ են եղել: Տիկին Մարալ Տեր-Մովեսիանը կանանց կոմիտեի նախագահն էր, իսկ տիկին Ծնունդ Կարդանակեանը՝ կոմիտեի անդամը: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին, հարազատներին և ՀԲԸՄ վարչությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը` ՀԲԸՄ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր