ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստանի վարչապետը չէր անի այդպիսի առաջարկ առանց ՌԴ նախագահի իմացության». Հակոբ Բադալյան
11:48, 20.09.2021 | mamul.am
3118 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Էրդողանի հայտարարությունը՝ հանդիպման առաջարկի վերաբերյալ, որ ըստ նրա, Վրաստանի վարչապետի միջոցով արել է Հայաստանի վարչապետը, ուշադրության է արժանի իհարկե մի շարք առումներով: Այդ թվում, կարծում եմ, որ Էրդողանի հայտարարության հանգամանքը առանցքային է տեղեկության ֆոնին, որ սեպտեմբերի վերջին Սոչիում հնարավոր է հանդիպումը ՌԴ նախագահ Պուտինի հետ:
Մեծ հաշվով, Էրդողանը, կարծում եմ, խոսում է Պուտինի հետ, համոզված լինելով, որ Հայաստանի վարչապետը չէր անի այդպիսի առաջարկ առանց ՌԴ նախագահի իմացության:
Հատկապես ուշադրության է արժանի ոճը, որով խոսում է Էրդողանը՝ «եթե ուզում է հանդիպել Թայիբ Էրդողանի հետ, ապա...»: Այն, որ Էրդողանը խոսում է «միջանցքից» սա զարմանալի չէ, զարմանալի կլիներ չխոսելը: Ավելի նուրբ է պահը, որ նա ընդգծում է իր տրամաչափը: Չի բացառվում, որ Էրդողանը հայ-թուրքական հարաբերության առումով դիտարկում է Ռուսաստանի մտադրություն՝ քննարկումները որոշակիորեն տեղափոխել Հայաստան-Թուրքիա տիրույթ, բնականաբար իր համար վերահսկելի ընթացքով, այդպիսով իր համար որոշակիորեն ընդլայնելով բարդ իրավիճակում ռեգիոնալ մանևրի դաշտը:
Էրդողանը փաստացի ասում է, որ համաձայն չէ դրան, կամ դա կարող է ունենալ Ռուսաստանի համար գին՝ «Զանգեզուրի միջանցք»: Իսկ ռուսները դրան համաձայն չեն, այլապես նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չէին հասնի արձանագրման, որ Նախիջևան-Ադրբեջան հաղորդակցությունը պետք է լինի ՌԴ ՖՍԲ վերահսկողության ներքո:
Ի դեպ, ևս մեկ անգամ ուշադրություն դարձնենք հանգամանքին, ինչը մատնանշել եմ հայ-թուրքական մասին վերջին հայտարարությունների առնչությամբ: Ռուսաստանից արձագանք է եղել ընդհուպ արտգործնախարարի մակարդակով, իսկ ԱՄՆ-ից չի եղել նշանակալի մակարդակի արձագանք»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր