ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.94, EUR 554.01, RUB 6.88, GBP 657.89
+6 °C, +4 °C ... +15 °C Վաղը`+16 °C
«Եթե երկու հոգի մոլորվում են, իշխանություննե՞րն են մեղավոր». Գագիկ Մելքոնյան
12:18, 20.09.2021
2766 | 4

Ինչպես հայտնել էինք, 1990-ին կազմավորված «Հատուկ գունդը» Եռաբլուրում է: Գնդի կազմում է ՊՆ նախկին փոխնախարար, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին՝ ասել է. «Խնդիրը հիմնականում պարսկական մեքենաների հետ ա կապված, իսկ եթե երկու հոգի մոլորվում են, գնում են ինչ-որ տեղ, անցնում են, էս իշխանություննե՞րն են մեղավոր...»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Կեսգիշերին մոտ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է նրանց:

«Եթե երկու հոգի մոլորվում են, իշխանություննե՞րն են մեղավոր». Գագիկ Մելքոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր