ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Որ էդ մոմենտին ասեի՝ Պետրոսյան Գևորգը չեմ, Պյութագորասն եմ, պիտի հավատայի՞ր». Գևորգ Պետրոսյան
13:00, 20.09.2021 | mamul.am
3757 | 3

«Երբ որ ոստիկանին ասում ես ներկայացիր՝ փախնում ա, դրանով ինքը խախտում ա օրենքը, և ես ի՞նչ իմանամ՝ ով ա ինքը, կարողա համզգեստավոր խուժան ա, եկել ա, որպեսզի ժողովրդին ճնշի»,- «Հայելի» ակումբում անդրադառնալով նախօրեին, բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած ձերբակալություններին, ասաց նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Իմ վրա արձանագրություն գրողի, ոմն Տիգրան Գևորգյանի, հետևից գնալու եմ, թող ինքը նկատի ունենա»,- շարունակեց նա:

«Արա՛, ա՛յ ընկեր, որ դու ինձ ասում ես՝ պարո՛ն Պետրոսյան, դու ինձ չե՞ս ճանաչում, որ ուզում ես տանես բաժին՝ արձանագրություն կազմես: Հիմի որ ես էդ մոմենտին ասեի՝ ես Պետրոսյան Գևորգը չեմ, Պյութագորասն եմ, պիտի հավատայի՞ր»,- վրդովվեց բանախոսը՝ հավելելով, որ «այդ կարգի անգրագետ, փնթի» վերաբերմունք ծառայության նկատմամբ, չի կարելի դրսևորել:

«Արա՛, ա՛յ ընկեր, որ դու ինձ ասում ես՝ պարո՛ն Պետրոսյան, դու ինձ չես ճանաչո՞ւմ». Գևորգ Պետրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր