ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«ԱԽ անդամները կամ իշխանության այլ ներկայացուցիչներ տեղյակ եղե՞լ են հանդիպման առաջարկից». Ն. Մանթաշյան
17:48, 20.09.2021 | mamul.am
2729 | 0

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի գրառումը. «Չոր փաստեր...
Հերթական դավաճանական պլանի մասին մենք տեղեկացանք թշնամու կողմից, ինչպես նոյեմբերի 9-ին, այնպես էլ հիմա, մեր երկրի վարչապետը, ժողովրդի թիկունքում հանդիպում է խնդրել թշնամի պետության ղեկավարից և նրա ցինիկ ու հանրային մերժումից մենք տեղեկացանք այդ առաջարկի մասին...
Մեր երկրի փաստացի, ցավոք առաջնորդը խնդրել է հանդիպել Էրդողանին, այն Էրդողանին, ով Բայրաքթար էր մատակարարում մեր տղաների սպանության համար...
Ինչպես նոյեմբերի 10-ին պարզվեց, իշխանական թևում նույնիսկ տեղյակ չեն եղել ստորագրվող փաստաթղթից, հիմա օբյեկտիվ հարց է առաջանում. արդյոք անվտանգության խորհրդի անդամները կամ իշխանության այլ ներկայացուցիչներ տեղյա՞կ են եղել այս հանդիպման առաջարկից: Չնայած հանրային մակարդակում տարբեր իշխանավորներ չեն թաքցնում իրենց թրքասիրությունը, և այսօր էլ մամլո խոսնակն է հայտարարում, որ կառավարությունը պատրաստ է շփումների, այսքան նվաստանալ թշնամու առաջ, այն դեպքում, երբ մեր տղերքի արյունը դեռ չի չորացել, սա սրբապղծություն է...
Թուրքն իմ թշնամին է և ես չեմ լիազորում որևէ մեկին, իմ անունից հանդիպում կամ շփումներ մուրալ թուրքից:
Իսկ կար ժամանակ, երբ Էրդողանը ինքն էր խնդրում շփվել ՀՀ իշխանությունների հետ, ուղղակի այդ ժամանակ Հայաստանում ղեկավարը Հայ էր, տղա էր, հայրենասեր էր և առաջնորդվում էր բացառապես հայկական շահով, Իսկ այդ ղեկավարը Քոչարյանն էր...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր