ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին
16:00, 20.09.2021 | mamul.am
3982 | 0

Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին. «Խորհրդային միության քարտեզների համաձայն՝ Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը, փոխադրամիջոցները երթևեկեն առանց արգելքի: Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում, ինչպես տեսնում ենք, ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահները արդեն մի քանի օր է կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին՝ որպես մաքսատուրք որոշակի գումար գանձելով: Թերևս Ադրբեջանը օտարերկրյա տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր մուտք ու ելքի համար գանձում է ճանապարհային հարկ»,- ասել է դեսպանը: Նրա խոսքով՝ իրանական կողմը, այդ թվում դեսպանատունը, ջանքեր է գործադրում հարցի լուծման ուղղությամբ: «Մինչ այդ, Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհ կկառուցվի: Խոսքը Տաթևի ճանապարհի մասին է: Եվ իրանցի վարորդները բեռնափոխադրումները կկատարեն այս ճանապարհով՝ անվտանգ և ապահով պայմանններում»,- նշել է դեսպանը:

«ՀՀ կառավարությունից ակնկալում ենք, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհ կկառուցվի».Հայաստանում ԻԻՀ դեսպան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր