ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Պարզվել է Պերմի համալսարանում կրակոցների հեղինակի ինքնությունը
16:48, 20.09.2021 | mamul.am
7401 | 0

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնի է դարձել այսօր՝ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի մոտ հրաձգության հեղինակի ինքնությունը: Նա 18-ամյա Թիմուր Բեկմանսուրովն է: ՌԴ քննչական կոմիտեի հաղորդմամբ, վերջինը զենքը ձեռք է բերել ընթացիկ տարվա մայիսին: Սոցցանցում տարածվել է հանցագործի թողած նամակը. «Ամեն բան արհեստական է՝ ինչպես երազում: Ամեն օրը նախորդ օրվա կրկնությունն է: Ամեն բան սկսվում է գլխումս եղած զանգից: Բարկությունը պարուրում է ինձ, ես ուզում եմ ամեն բան քանդել իմ ճանապարհին: Չգիտեմ՝ քանի հոգու կարող եմ սպանել, բայց կանեմ այնպես, որ ինձ հետ շատ մարդ տանեմ»,- նշված է եղել գրության մեջ:

Պերմի նահանգապետ Դմիտրի Մախոնինի խոսքով, հանցագործը ձերբակալման պահին վիրավորվել է, ավելի ուշ՝ մահացել:

Պերմում սեպտեմբերի 21-ը սգո օր է հայտարարել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր