ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 478.42, EUR 555.06, RUB 6.72, GBP 656.77
+22 °C, +14 °C ... +23 °C Վաղը`+21 °C
«Նիկոլը նոր է հասկացել, որ հայտնվել է ծանր իրավիճակում». Արտակ Զաքարյան
19:06, 20.09.2021
2914 | 3

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանի գրառումը. «Այնուամենայնիվ, լավ չեն Նիկոլի գործերը։ ՌԴ փոխվարչապետն այսօր վկայում է, որ միջանցքի մասին բանակցություն չկա։ Իսկ Էրդողանի նախապայմաններից մեկը հենց Նախիջևանի միջանցքի բացումն է։ Այդ մասին նա երեկ ակնարկեց, որ եթե Նիկոլը խնդրում է հանդիպում, ապա նախ պետք է կատարի գործնական քայլեր և հետո սկսեն հարաբերությունների կարգավորումն ու դիպլոմատիան։

Իմ կարծիքով Նիկոլը հանդիպում է խնդրել Էրդողանից, որպեսզի խնդրի թուրքական կողմին «միջանցքի» փոխարեն «հաղորդակցություն» ստանալ։ Իսկ ի՞նչ(եր) կպահանջի դրա փոխարեն Էրդողանը, դժվար չէ կռահել։

Բացի այդ, Նիկոլը հարցից ամբողջությամբ խուսափել չի կարող, որովհետև, իր ստորագրած նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը պահանջում է նաև Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության բացում։ Ադրբեջանի և Թուրքիայի համար դա կոչվում է «միջանցք», ինչի մասին նրանք բազմիցս արել են պաշտոնական հայտարարություններ։

Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի համար՝ կոչվում է հաղորդակցության ուղի, առանց հատուկ ստատուսների։ Նիկոլը նոր է հասկացել, որ հայտնվել է ծանր իրավիճակում։ Մի կողմից Ռուսաստանն ու Իրանն են ճնշում, մյուս կողմից՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ ՌԴ-ին անհրաժեշտ է իր վերահսկողության տակ պահել Նախիջևանից Ադրբեջան գնացող ճանապարհը, իսկ Իրանին պետք չեն իր սահմանները հյուսիսի հետ կապող ճանապարհը հատող ճանապարհի նոր կարգավիճակ, որի պարագայում բացահայտ կախում է ունենալու Ադրբեջանից և Թուրքիայից։ Այս խճճվածությունը Նիկոլի գլխին փորձանք է դարձել, որտեղ Հայաստանի որևէ շահի մասին խոսելն ընդհանրապես խղճահարություն է առաջացնում։ Կկարողանա՞ արդյոք Նիկոլը կարգավորել այս բարդ իրավիճակը, ժամանակ խնդրել Թուրքիայից և օրակարգից հանել միջանցքի՝ մեզ համար վտանգավոր ստատուսը։ Սկզբում նա Ալիևնին փորձում էր մեղադրել՝ կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելու համար։ Բայց ակնհայտ է, որ Ալիևը միայնակ չէ այդ հարցը որոշում, և Թուրքիայի համար սկզբունքային հարց է ՀՀ տարածքով, այսպես կոչված, նախիջևանյան միջանցք ունենալը։

Նախորդ իշխանություններին անիմաստ մեղադրողները, եթե խելք ունենային, կհասկանային, որ Հայաստանի համար գլխավոր ու ամենաբարդ հարցը երկրի ու ժողովրդի անվտանգության հարցն է։ Դրանք լուծվում էին ոչ միայն ռազմական, այլ նաև դիվանագիտական-քաղաքական նուրբ և բազմաշերտ հաշվարկներով։ Նախորդ ոչ մի ղեկավար նման հիմար ծուղակի մեջ չէր գցի երկիրը, ինչպես գցել է Նիկոլն իր անհավասարակշիռ, անհեռատես ու դավադիր «քաղաքականությամբ»»։

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր